Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Վստահեք և պահանջեք. Սամվել Սանամյանի կոչը՝ ընտրողներին

Վստահեք և պահանջեք. Սամվել Սանամյանի կոչը՝ ընտրողներին
16.03.2017 | 12:05

Մարտի 15-ին 10-րդ ընտրատարածքում ՀՀԿ կողմից ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրված Սամվել Սանամյանն ընտրողների հետ հանդիպումները շարունակեց Հրազդանի Կլոր հայաթ կոչվող թաղամասում։ Չնայած անձրևային ցուրտ եղանակին՝ հանդիպումը մարդաշատ էր ու ջերմ։ Հետաքրքիր էր, որ այստեղ Սամվել Սանամյանը հանդիպեց իր ուսուցչուհիներից մեկին, ում երկար տարիներ չէր տեսել։

Իր խոսքում պատգամավորության թեկնածուն կոչ արեց ընտրել պատգամավորի և պահանջել նրանից պարբերաբար հանդես գալ հաշվետվությամբ։ Նա նաև նշեց, որ այսօր ինքը կանգնած է հրազդանցու կողքին, քանի որ ցանկանում է կիսել վերջինիս հոգսը։

Դիտվել է՝ 2893

Մեկնաբանություններ